ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայի Մարմարիս հանգստավայրում բռնկված հրդեհը տեղափոխվել է հյուրանոցի տարածք

Թուրքիայի Մարմարիս հանգստավայրում բռնկված հրդեհը տեղափոխվել է հյուրանոցի տարածք

Թուրքիայի Մարմարիս ծովափնյա հանգստավայրում բռնկված անտառային հրդեհը տեղափոխվել է քաղաքում գտնվող հյուրանոցի տարածք: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական «A Haber» հեռուստաընկերությանը:

Ըստ ռուսական լրատվական գործակալության՝ ավելի ուշ թուրքական իշխանությունները հաղորդել են, որ հրդեհը վերահսկողության տակ է առնվել: Նշվում է, որ կրակը տարածվում է քամու ազդեցությամբ՝ մոտենալով բնակելի շենքերին, և հրշեջ բրիգադները մեծ ջանքեր են գործադրում կրակի դեմ պայքարում:

  • Կիսվել: