շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիայի խորհրդարանը Բայդենի հայտարարությունը դատապարտող բանաձև է ընդունել

Թուրքիայի խորհրդարանը Բայդենի հայտարարությունը դատապարտող բանաձև է ընդունել

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես նշել են թուրք պատգամավորները՝ այդ հայտարարությունն անխուսափելիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Բանաձևում ասված է. ՛՛Մենք խստորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ և մերժում ենք այդ «անհիմն զրպարտությունը», որը քաղաքական իմաստով «պատմություն կեղծելուց» բացի այլ իմաստ չունի: Միացյալ Նահանգների նախագահը չունի իրավական և բարոյական իրավունք՝ պատմական հարցերը դատելու համար՛՛:

Հաղորդվում է նաև, որ այս բանաձևով կոչ է արվում ԱՄՆ նախագահին վերանայել այդ ՛՛սխալ հայտարարությունը»՛՛։ Թուրք խորհրդարանականները նաև կոչ են արել Բայդենին ՛՛աջակցել տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես թուրքերի և հայերի կյանքը խաղաղության, կայունության և վստահության պայմաններում ապահովելու ջանքերին՛:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

  • Կիսվել: