Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ վնաս կհասցնի մեր գյուղատնտեսությանը. Ռոբերտ Քոչարյան
Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ վնաս կհասցնի մեր գյուղատնտեսությանը: Այս մասին ապրիլի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է իր աջակիցների հետ հերթական հանդիպման ժամանակ։
Քոչարյանիի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիայի կառավարությունը շատ ավելի մեծ սուբսիդիաներ է տրամադրում գյուղատնտեսությանը.
«Հայաստանում դա գրեթե չի արվում, գյուղնախարարության վերացումն էլ լրիվ ոլորտը թողեց անտեր: Մենք չենք կարող ասել, որ փակ սահմանը լավ բան է, նորմալ չէ, որ մենք փորձենք քարոզել, որ սահմանները փակ պահելը լավ երևույթ է, բայց մի բան ակնհայտ է՝ այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը, որովհետև մեր գյուղատնտեսությունները մրցակից են»:
Նա ընդգծել է, որ եթե հիմա սահմանը բացվի՝ Արարատյան դաշտավայրի գյուղացիների վիճակը լինելու է ուղղակի սարսափելի։