երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայի հետ բարեկամություն անելն ավելի դժվար է, քան թշնամություն անելը. Հրանտ Բագրատյան

Թուրքիայի հետ բարեկամություն անելն ավելի դժվար է, քան թշնամություն անելը. Հրանտ Բագրատյան

Երբ խոսում են Թուրքիայի հետ սահմանները բացելու մասին, ապա իմ խոսքը սա է՝ կտեսնեք, որ Թուրքիայի հետ բարեկամություն անելն ավելի դժվար է, քան թշնամություն անելը: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման և տնտեսական փոփոխությունների մասին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Որևէ գաղտնիք չկա, որ վերջին երկու տասնամյակներին Հայաստանն ուզել է, որ այդ ճանապարհը բացվի, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների վրա լավ տաքանում է Վրաստանը: Մեր առևտրական շրջանառությունը Թուրքիայի հետ ուղղակիորեն կազմում է 300 մլն դոլար՛՛:

Բագրատյանը հավելել է, որ բոլոր դեպքերում քայլերը պետք է լինեն կազմակերպված և մտածված. ՛՛Բայց առաջին հերթին, դեռ ծովը չհասած, եկեք չբոբիկանանք, որովհետև Թուրքիան ոչինչ չի ասել սահմանները բացելու մասին: Այս թեմայի մասին քննարկումն իշխանության կողմից է եկել, այդ մասին խոսում է ԱԺ փոխխոսնակը, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին կասեի, որ ավելի զգույշ արտահայտվի՛՛:

Նա անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգին՝ ասելով, որ հարցը շարունակում է մնալ հույժ կարևոր, քանի որ պատերազմը ձախողած անձը չի կարող կառացարել երկիրը:

  • Կիսվել: