Ամիրբար Սարգսյանը հայկական մանկաբարձության և գինեկոլոգիայի երախտավորներից մեկն է
Ամիրբար Սարգսյանն (1922-2011 թթ.) հանդիսանում է հայկական մանկաբարձության և գինեկոլոգիայի երախտավորներից մեկը, ում անունն ու գործը խորը հետք են թողել հայրենական բժշկության պատմության մեջ։
Նա մեծ վաստակ ունի Հայաստանում մանկաբարձության և գինեկոլոգիայի ձևավորման ու զարգացման գործում։
Իրապես մեծ է նրա ավանդը բժշկության մեջ։ Իր երկարամյա բեղմնավոր գործունեությամբ նա մեծ ներդրում է ունեցել հայկական մանկաբարձության և գինեկոլոգիայի կայացման, ինչպես նաև հաջորդ սերունդների բժիշկների կրթման ու մասնագիտական ձևավորման գործում:

Ոլորտի ժամանակակից ներկայացուցիչներն ու գործընկերները նրան համարում են բացառիկ հեղինակություն, ում աշխատանքային սկզբունքներն ու փորձն օրինակելի են երիտասարդ բժիշկների համար։ Հանրահայտ և սիրված մանկաբարձ-գինեկոլոգ Ամիրբար Սարգսյանի հիշատակը, ով հայաստանյան բժշկության մեջ հայտնի գինեկոլոգների մեծ դինաստիայի հիմնադիրն է, վառ է մնացել իր գործընկերների, ուսանողների և հաջորդ սերնդի բժիշկների հուշերում։ Նրա մասնագիտական ուղու և թողած ժառանգության մասին պատմում են իր գործընկերներն ու շեշտում՝ Սարգսյանը եղել է լեգենդար վիրաբույժ:

Նրան հաջողվել է ձևավորել ուրույն բժշկական դպրոց, որի արժեքներն ու ավանդույթները շարունակում են իր ժառանգները․ որդին՝ Աշոտ Ամիրբարի Սարգսյանը, երկարամյա փորձով բարձրակարգ մանկաբարձ-գինեկոլոգ է, աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը։ Թոռը՝ Արամ Աշոտի Սարգսյանը, տոհմի երիտասարդ և խոստումնալից ներկայացուցիչ է, ով նույնպես ընտրել է մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը։
Հմուտ բժիշկը հազարավոր կյանքեր է փրկելու լույս աշխարհ բերել նորերը։ Մարդիկ չեն մոռանում նրա առանձնահատուկ հոգատարությունը հիվանդների նկատմամբ, ինչի շնորհիվ բժիշկը վայելել է Ժողովրդական սեր ու վստահություն։ Բժշկական հանրության շրջանում նա հայտնի է ոչ թե պաշտոնական տիտղոսներով կամ հնչեղ կոչումներով, այլ իր կատարած հսկայական գործնական աշխատանքով, մարդկային բարձր որակներով և հազարավոր կյանքեր փրկելու ու նոր կյանքեր պարգևելու անուրանալի վաստակով։
Ամիրբար Սարգսյանն իր գործի իսկական նվիրյալն էր և ապացուցեց, որ մեծագույն ճանաչումն ու հարգանքը ձեռք են բերվում ոչ թե պաշտոնական թղթերով կամ կոչումներով, այլ՝ բարձր պրոֆեսիոնալիզմով, ազնիվ աշխատանքով և մարդկային որակներով: Իսկական վարպետությունը երբեք կարիք չի ունենում արհեստական գնահատականների, քանի որ արդյունքն ինքնին խոսուն է, իսկ ժողովրդի ու գործընկերների հարգանքը լավագույն «կոչումն» է, որը հնարավոր է վաստակել։

Թեև նա չուներ բժշկական գիտությունների դոկտորի կամ պրոֆեսորի պաշտոնական կոչումներ, նրա բացառիկ մասնագիտական փորձը, գործնական հմտությունները և տասնյակ տարիների նվիրված աշխատանքը նրան դարձրել են ոլորտի լավագույն ու անփոխարինելի մասնագետներից մեկը, ում հիշում և գնահատում են բազմաթիվ պացիենտներ ու գործընկերներ:
Ամիրբար Սարգսյանը իրապես համարվում է հայաստանյան մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտի լեգենդար ու ամենահարգված բժիշկներից մեկը, ով իր տասնամյակների բեղմնավոր գործունեությամբ և գործնական բարձր հմտություններով կրթել է հազարավոր ճանաչված դոկտորների ու պրոֆեսորների:
Առողջապահական համակարգում ճգնաժամային իրավիճակներում կամ նոր ռեֆորմների փուլում Ամիրբար Սարգսյանի խոսքը մեծ կշիռ է ունեցել։
Այսօր վաստակաշատ բժիշկը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց նրա թողած մասնագիտական հարուստ ժառանգությունը, փորձը ուղեկիցն է ոլորտի մասնագետերի։ Ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ Ամիրբար Սարգսյանն իր ուրույն տեղն ունի հայկական բժշկության պատմության մեջ որպես ոլորտի ավագ սերնդի վառ ներկայացուցիչ և ուսուցիչ։



