երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Թուրքիայի Արևելքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Արևելքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Երևանի ժամանակով ժամը 8։37-ին Թուրքիայի արևելքում գտնվող Էլազիգ քաղաքի տարածքում, հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ նախնական տվյալներով, երկրաշարժի գոտում զոհեր կամ ավերածություններ չկան: Հնարավոր վնասի գնահատումը շարունակվում է:

  • Կիսվել: