երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն ՀՀ-ի հետ հարաբերությունների ու Հայոց Ցեղասպանության մասին հատված է ներառել բյուջեի նախագծում

Թուրքիայի ԱԳՆ-ն ՀՀ-ի հետ հարաբերությունների ու Հայոց Ցեղասպանության մասին հատված է ներառել բյուջեի նախագծում

Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակել է 2020թ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում նշվում է նաև 2020թ.-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները։
Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանի հետ հարաբերությւոններին և Հայոց ցեղասպանությանը:

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հիմք ստեղծելու համար էական է ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր անելը:

«Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու ցանկությունը չի փոփոխվել: Սակայն Հայաստանի կողմից Ցյուրիխյան արձանագրությունների առկախման և 2018-ին դրանք առ ոչինչ համարելու հետևանքով գործընթացը ձախողվեց: Հայաստանի՝ մեր երկիրը թիրախավորող պահվածքը անխափան շարունակում է: Գործընթացի վերսկսումը բնականաբար կախված է Հայաստանի քայլերից»,-ասվել է փաստաթղթում:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նախագծում ասվել է. «Մեր երկիրը վճռական է շարունակելու 1915թ դեպքերի վերաբերյալ իրավական և պատմական ճշմարտությունների վրա հիմնված դիրքիորոշումը: Հայաստանի կողմից ճիշտ մոտեցում կլինի եթե վերջինը Թուրքիայի հետ հարաբերություններում կառուցողական մոտեցում որդեգրի և հրաժարվի մեր երկրի սևացմանն ուղղված քարոզչությունից»։

  • Կիսվել: