Թուրքիայի ԱԳՆ-ն անրադարձել է Սիրիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստին
Թուրքիայի ԱԳՆ-ն անրադարձել է Սիրիայի կողմից հայոց ցեղասպանության ճաբաչման փաստին։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Աքսոյը, Հայոց ցեղասպանության ճանաչումը երեսպաշտ որոշում է Սիրիայի կողմից, քանի որ Ասադի ռեժիմը պայքարում է սեփական ժողովրդի դեմ։
Թուրքիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Դամասկոսի գործողությունները պատմության մեջ ամենասարսափելի աղետներից մեկն են առաջացրել: Նշնեք, որ երեկ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովն ընդունել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
ՀՀ-ում Սիրիայի դեսպանը նշել էր, որ նման բանաձևի ընդունումը ժամանակի հրամայական է, քանզի ներկայումս թուրքական զորքերը կոտորում են սիրիսցի ժողովրդին։