կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիան միշտ երեք նախապայման է դրել Հայաստանի առջև․ Քոչարյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Թուրքիան միշտ երեք նախապայման է դրել Հայաստանի առջև․ Քոչարյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Թուրքիան միշտ երեք նախապայման է դրել Հայաստանի առջեւ. Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ներառյալ Ղարաբաղը, 7 շրջանների անվերապահ վերադարձ եւ Ցեղասպանության ճանաչման հետ կապված էնտուզիազմ չդրսեւորելը կամայլ կերպ ասած, այդ հարցը պատմաբաններին փոխանցելը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ինչով է տարբերվում Թուրքիայի հետ այսօր հարաբերություններ ստեղծելու գործընթացը ձեր ժամանակվա գործընթացներից:

«Հիմա ավելացել է «Զանգեզուրի միջանցքի» նախապայմանը: Նայեք ինչ է կատարվել այդ նախապայմանների հետ: Մեր մոտեցումը միշտ հետեւյալ է եղե. Պատրաստ ենք հարաբերություններ կառուցել առանց նախապայմանների: Նույնիսկ երբ սահմանից խոսում էին, մենք ասում էինք՝ սահմանը մեր կողմից բաց է, փակ է մյուս կողմից: Ի՞նչ է կատարվել այդ երեք նախապայմանների հետ:

Սկսենք երկրորդից,. Ոչ թե 7 շրջանն է վերադարձվել, այլ բոնուսով, Շուշին ու Հադրութը: Ըստ էության, այդ նախապայմանն արդեն գոյություն չունի: Ցեղասպանության հետ կապված Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ մտածել, որ կարող է հաջողության հասնել Ցեղասպանության ճանաչման գործում, միգուցե հեռավոր ապագայում, բայց այսօր ՀՀ իշխանություններն այդ հարցն ամբողջությամբ թողել են Հայ Դատի գրասենյակների վրա: Երկրորդ, կարող են նման հարցերի դիմել պետություններ, որոնք Թուրքիային պատժելու  որոշակի շահագրգռություն այս կամ այն պահին կարող են ունենալ: Այլ ռեսուրս չկա: Ըստ էության, երեք նախապայմաններից երկուսը իրենց համար բարեհաջող լուծված են»,-հայտարարեց Քոճարյանը:

Ինչ վերաբերում էԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, Քոչարյանը հիշեցրեց, որ նախքան Բրյուսելի հանդիպումը ԱԺ-ում վարչապետն ասաց, որ 2016-ից այլեւս չկա նույնիսկ տեսական տարբերակ Ղարաբաղի համար Ադրբեջանի կազմից դուրս. «Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ այո, ՀՀ առաջին դեմքն ասում է, որ ինքը չի տեսնում որեւէ տարբերակ, որեւէ կարգավիճակ Ադրբեջանից դուրս: Այս վերջին մամուլի ասուլիսի ժամանակ դա վերահաստատեց; Հիմա երեք նախապայմաններն էլ կատարվել են եւ երբ ասում են՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն դժվար է հորինել: Դուք բոլոր նախապայմանները կատարել ենք, մի բան էլ ավելի, քննարկում եք միջանցքի հարցը»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով իր նախագահության տարիներին հայ-թուրքական հարաբերություններին, նա ասաց. «Իմ ժամանակ, այո, շփումներ եղել են: Երբ որ 2002-ին Էրդողանի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, առաջին ԱԳ նախարարը եղել է Աբդուլլահ Գյուլը: Նրա հետ Մադրիդում բազմակողմ ինչ-որ միջոցառում էր: Վարդան Օսկանյանը բավական ոգեւորված էր, ինձ զանգեց, ասաց, որ ոնց որ թուրքական կողմը պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների: Ես ասացի՝ Վարդան, չեմ հավատում, դեռ նոր են, տաք են, երեւի չեն հասկացել, որ Ադրբեջանն իրենց կխանգարի: Դրա շուրջ մեծ աղմուկ մի հանի, որ չստացվի, որ սխպասելիքներ ենք առաջացնում: Գյուլն ասել է՝ առանց նախապայմանների: Հիշո՞ւմ եք, մի թեզ էին առաջ քաշում՝ զրոյացնում ենք պրոբլեմները բոլոր հարեւանների հետ: Արդյունքում բոլոր հարեւանների հետ շատ ավելի խորը պրոբլեմներ ունեցան: Երկրորդ  հանդիպումից հետո Օսկանյանն ինձ ասաց, որ ոնց որ հետ են քաշվում: Իսկ երրորդ հանդիպման ժամանակ ամբողջությամբ վերադարձանք այն կետին, ինչից սկսել ենք: Սա է եղել հայ-թուրքական հարաբերությունների հուսադրող մի պահը, որը տեւեց 6-7 ամիս, ոչ ավել»,-հայտարարեց Քոչարյանը:

  • Կիսվել: