կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիան Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հույս ունի

Թուրքիան Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հույս ունի

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը զրուցել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոնում թուրքական զորախմբի հրամանատարի հետ: Գեներալը տեսակոնֆերանսի ռեժիմով Աքարին տեղեկացրել է կենտրոնի գործունեության մասին, նախարարի կողմից ստացել հանձնարարականներ:

Մեկնաբանելով թուրք-ռուսական կենտրոնի գործունեությունը՝ Թուրքիայի  պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կայունություն կապահովվի։

"Հուսով ենք, որ համատեղ կենտրոնի շնորհիվ հրադադարի ռեժիմը երկարաժամկետ բնույթ կկրի, կապահովվի տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը", - ասել է Աքարը, հաղորդում է «Անադոլուն»:

Հիշեցնենք, որ կենտրոնի բացման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 30-ին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ստորագրած հուշագրին համապատասխան:

  • Կիսվել: