երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքական գործոնը տարածաշրջանում հնարավոր է չեզոքացնել միայն ՌԴ-ի ներգրավվածությամբ. Քոչարյան

Թուրքական գործոնը տարածաշրջանում հնարավոր է չեզոքացնել միայն ՌԴ-ի ներգրավվածությամբ. Քոչարյան

Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձագետների հետ զրույցում ասել է, որ Թուրքական գործոնը տարածաշրջանում հնարավոր է չեզոքացնել միայն Ռուսաստանի ներգրավվածությամբ, քանի որ այն միակ երկիրն է, որ կարող է դա անել արդյունավետ ձեւով։ 

Քոչարյանի յութուբյան պաշտոնական ալիքում հրապարակված տեսանյութում նա, մասնավորապես, ասում է, որ օբյեկտիվ վիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն արդյունավետ կարող է չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանի վրա.

՛՛Ես չեմ հավատում, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն էական թուլացնելու են Ռուսաստանին։ Չեմ կարծում։ Կարծում եմ, որ Ռուսաստանը մի փուլի մեջ է մտնում, որտեղ ազդեցությունը իրեն եւ՛ ավելացնելու է, եւ՛ ինքը ցույց է տվել, որ պատժամիջոցների ազդեցության տակ ինքն իր քաղաքականությունը չի փոխում։

Եվ, ընդհանրապես, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պես նման վերջնագրերի ձեւով ազդելը չի անցնում։ Հսկայական ներուժ ունեցող երկրները, կայսերական անցյալ ունեցեղ երկրները այդպիսի լեզու չեն հասկանում։ Պետք է ընդհանուր բանակցել, պետք է ընդհանուր լեզու գտնել, պետք է համոզել, պետք է իրենց շահերը հարգել, նաեւ այդ ժողովրդի զգայուն թեմաներին չկպչել՛՛։

Քոչարյանը բերել է Իրանի օրինակը՝ ասելով, որ Իրանը 40 տարի սանկցիաների տակ է ապրում, բայց չեն կարողանում կոտրել՝ ՛՛պրյանիկ-կնուտ՛՛ փոխելով: Ըստ նրա՝ դա չի ստացվում եւ չի էլ ստացվելու։

՛՛Կան ուղղակի ժողովուրդներ, երկրներ, որոնց հետ վերջնագրերի լեզվով խոսելն անիմաստ է։ Ռուսաստանը այդ երկրներից է եւ Ռուսաստանի հետ պետք է բանակցել, համագործակցել, լեզու գտնել, այլ ոչ թե վերջնագրերով խոսել՛՛,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը:

  • Կիսվել: