ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողներն, ովքեր երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի

Ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողներն, ովքեր երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի

«Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Այս մասին հայտնում էԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը

Առկա կարգավորումներով` ծրագրի շահառուների համար նախատեսված են առաջնահերթություններ, ինչը երբեմն սուբյեկտիվ որոշումների և արդարացի դժգոհությունների տեղիք է տալիս։ Նպատակ ունենալով սոցիալական ծառայությունները դարձնել առավել մատչելի, ինչպես նաև կարևորելով աշխատող մայրերի խրախուսումը՝ նախագծով առաջարկվում է հանել առաջնահերթությունների սահմանումը։

Արդյունքում, ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողներն, ովքեր երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի։

Ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կամ դայակի օգնությամբ:

Ծրագրի համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ։

  • Կիսվել: