կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թրամփը վետո կդնի Թուրքիայի դեմ րպատժամիջոցներ սահմանող օրինագծի վրա

Թրամփը վետո կդնի Թուրքիայի դեմ րպատժամիջոցներ սահմանող օրինագծի վրա

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը հավանություն էր տվել Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ: Այս նախաձեռնությունը երկրի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է, որը նախատեսված է 2021 ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ին), գրում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով թեմային, հայտնել է, որ վետո է կիրառելու այդ օրինագծի դեմ։ 

Թրամփը Twitter-ում կատարած գրաման մեջ մասնավորապես նշել է․

«Պաշտպանական նոր օրինագիծից ամենաշատ օգտվողը  Չինաստանն է։ Օրինագծի դեմ վետո եմ կիրառելու»։

Նշենք, որ եթե Թրամփը վետո դնի, ապա Սենատը կրկին նիստ կգումարի և քվերակության կդնի օրինագիծը։ Հաստատվելու դեպքում պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն։

Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան  պաշտոնյաների դեմ։

  • Կիսվել: