երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թրամփն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Սպիտակ տանը

Թրամփն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Իրաքում ԱՄՆ-ի երկու ավիաբազաների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հարձակման պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Մասնավորապես, Սպիտակ տուն են ժամանել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարություններ չի արել, միայն Twitter-ում նշել է, որ «Ամեն ինչ կարգին է»:
 
«Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանից` Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների ուղղությամբ: Այժմ գնահատվում է տուժածների թիվը և վնասի չափը: Դեռևս ամեն ինչ կարգին է: Ես հայտարարությամբ հանդես կգամ վաղն առավոտյան»,-ամերիկյան ժամանակով երեքշաբթի երեկոյան` հայկական ժամանակով այսօր Twitter-ում գրել է Թրամփը:
 

Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:

Նշվում է, որ գեներալի դուստրը՝ Զեյնաբ Սոլեյմանին, հուղարկավորության ժամանակ ԱՄՆ-ին զգուշացրել է «սեւ օրերի» մասին:

Նա ասել է. «Խելագար Թրամփ, չկարծես, թե ամեն ինչ կավարտվի հորս տառապալի մահով»:

Միեւնույն ժամանակ Իրանի նախագահ Հասան ռոհանին նշել է. «Ամերիկացիներն իսկապես չեն գիտակցում՝ ինչ լուրջ սխալ են թույլ տվել»:

Հրաժեշտից հետո գեներալի մասունքները կտեղափոխեն Կում, որը համարվում է շիաների կենտրոններից մեկը:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել եւ ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, որոնց ձեռքերին է Սոլեյմանիի եւ մյուս տառապյալների արյունն է:

  • Կիսվել: