երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տրամաբանություն չկա այն պնդման մեջ, թե Հայաստանը հակառուսական գործիիք է. Ռուբինյան (տեսանյութ)

Տրամաբանություն չկա այն պնդման մեջ, թե Հայաստանը հակառուսական գործիիք է. Ռուբինյան (տեսանյութ)

Ընդհանրապես տրամաբանություն չկա այն պնդման մեջ, որ Հայաստանը հակառուսական գործիիք է, չկա դրա մասին վկայող որևէ փաստ, և չի կարող դրա մասին լինել արժանահավատ վերլուծություն։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ փոխնախագահ, իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ռուսական մամուլում տարածված տեղեկություններին և ընդդիմության հայտարարություններին։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանի Հանրապտությունն իրեն միշտ դուրս է բերել աշխարհաքաղաքական բախումներից․ դա եղել է և՛ 2018 թվականից առաջ և 2018 թվականից հետո։ Եվ ՀՀ-ն իր բոլոր դաշնակցային պարտավորությունները միշտ կատարել է՛՛:

Ռուբինյանի խոսքով՝ սխալ է պնդումը, թե իշխանությունները ՀԱՊԿ-ի դիտորդների փոխարեն նախընտրել են Եվրոպական միության դիտորդներին։

՛՛Եմ դիտորդների ժամանելու կամ գալու վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։ Կհիշեք քառակողմ հանդիպումը։ Եվ այդ պահի դրությամբ ՀԱՊԿ խաղապահների թեմա գոյություն չուներ։ Դրանից առաջ կարճաժամկետ առաքելություն, եթե կհիշեք, եկել էր, այսինքն՝ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից հետո, բայց Պրահայից առաջ։ Եկել էր և գնացել էր։ Այսինքն՝ մեր առջև երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ դիտորդներին, կամ ՀԱՊԿ դիտորդներին՛՛,-նշեց նա:

Ռուբինյանն ասաց նաև, որ ՀԱՊԿ-ի դիտորդների թեման բացվել է, երբ արդեն ԵՄ դիտորների մասին եղել է որոշում, և ՀԱՊԿ-ի առաքելությունը չի մերժվել։

՛՛Հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք ընդհատված չեն՛՛,-հավելեց նա:

  • Կիսվել: