ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Տոյվո Կլաարը Հայաստանից մեկնել է Ադրբեջան

Տոյվո Կլաարը Հայաստանից մեկնել է Ադրբեջան

Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-ում:

ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում «մի քանի կարեւոր» հանդիպում» կանցկացնի։ Նա հրապարակել է լուսանկար Ադրբեջանի մայրաքաղաքից՝ այն մակագրելով «հիասքանչ առավոտ Բաքվում»։
 

Հիշեցնենք, որ նա Հայաստանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր ընդունել Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին:

  • Կիսվել: