ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Թովմասյանին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում ԱԺ-ում

Թովմասյանին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում ԱԺ-ում

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում խորհրդարանում: Այս մասին նա ասաց Ազատության հետ զրույցում:

Պատասխանելով դիտարկմանը, որ հարցը վերաբերում է իր լիազորությունների դադարեցմանը, Թովմասյանը նշեց. «Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորություններն այդքան կարևոր են ինձ համար»:

Նա խոսեց նաև այն մասին, թե այսուհետ ինչպես է պայքարելու և ասաց. «Իսկ իմ քայլերում որտե՞ղ նահանջ տեսաք»:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն էլ ասաց, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, կատարում է իր քաղաքական քայլը:

Իսկ Ալվինա Գյուլումյանը նշեց, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, քաղաքական որոշում է կայացնում. «Ես քաղաքական զսպվածություն և չեզոքություն պետք է պահպանեմ»: Ըստ Գյուլումյանի՝ ՍԴ-ում ճգնաժամ չկա:

  • Կիսվել: