շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թող սյուրպրիզ լինի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի համար. Մամիջանյանը հետագա անելիքների մասին

Թող սյուրպրիզ լինի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի համար. Մամիջանյանը հետագա անելիքների մասին

Այն օրը, երբ հայրենիքի փրկության շարժումը որոշի հաղթահարել ոստիկանական պատը, այդ օրը կանի դա: Այս մասին ԱԳՆ-ի մոտ հայտարարեց Հայկ Մամիջանյանը:

Այս պահին մի խումբ քաղաքացիներ հավաքվել են նախարարության շենքի մոտ, ուր այսօր ժամանելու է Նիկոլ Փաշինյանը:

Մամիջանյանը նշեց, որ դա կլինի, այդ թվում նրա համար, որ ոստիկանները վայրկյան անգամ չեն կանգնի ժողովրդի հաղթանակի ճանապարհին:

Մամիջանյանը հիշեցրեց իրենց խոստումը, որ Նիկոլ Փաշինյանն «օրուարև» չի տեսնելու. «Նա արդեն մահացել է որպես քաղաքական գործիչ, որպես հայ»:

Հարցին՝ թե ինչ են անելու այսօր, Մամիջանյանն ասաց՝ թող սյուրպրիզ լինի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի համար, ով «դողդղացող ձեռքով» նայում է լայվը:

  • Կիսվել: