ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թող փորձի. Ալեն Սիմոնյանը՝ ապստամբության վերաբերյալ Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին

Թող փորձի. Ալեն Սիմոնյանը՝ ապստամբության վերաբերյալ Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին

 ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման»  վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ եթե սահմանադրական ճանապարհով չկարողանան հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ապա պետք է ապստամբություն անել:

Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը մասնավորապես ասաց.  «Թող փորձի, թող փորձի»:

Հիշեցնենք, որ նախօրեին Արարատում Մանուկյանը հայտարարել էր․

«Մենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք, ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինյանին, եթե սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անենք»։

  • Կիսվել: