շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տիկին Սաթիկ Սեյրանյանը ներգրավված է օպերատիվ հետախուզական աշխատանքների մեջ, դա օրենքով նախատեսվա՞ծ է․ Քոչարյան

Տիկին Սաթիկ Սեյրանյանը ներգրավված է օպերատիվ հետախուզական աշխատանքների մեջ, դա օրենքով նախատեսվա՞ծ է․ Քոչարյան

Տիկին Սաթիկ Սեյրանյանը, ով Ժուռնալիստների միության նախագահն է, ներգրավված է օպերատիվ հետախուզական աշխատանքների մեջ: Դա օրենքով նախատեսվա՞ծ է: Այս մասին Ազգային ժողովում Պաշտպանության ու անվտանգային հարցերով հանձնաժղովի նիստի ժամանակ դիմելով փոխոստիկանապետ Ֆիդանյանին, հարցրեց Անդրանիկ Քոչարյանը, հավելելով, որ Սեյրանյանը հրապարակումներ է անում, որ Քոչարյան Անդրանիկն այս կամ այն մեքենայով է ման գալիս: 

«Հատուկ մեքենա՞ է դրած իմ հետևից: Ի՞նչ նպատակ է հետապնդում: Ես ուզում եմ հասկանալ, տիկին Սաթիկ Սեյրանյանը լրագրող է, թե ձեր օպերատիվ-հետախուզական համակարգի կամ մեկ այլ կառույցի աշխատող։ Այս մարդիկ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվեն»,-ասաց նա:

«Անիմաստ դագաղներ են մտցնում, այն էլ սխալ հասցեներով: Դա դագաղ սարքողների համար լավ է, բայց ինչ խնդիր է դրանով լուծվում: Այդ պտտացնողները պետք է գնան թաղման բյուրոներում աշխատեն»,-ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ նկարահանել են նաև ՊՆ նախարարի ավտոմեքենան. «Ասում են, որ գնացել է Ստեփան Դեմիրճյանի տուն: Բա ձե՞ր տուն գար»,-հավելեց նա:

  • Կիսվել: