հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը նոր գրասենյակներ է բացում, համակիրներ հավաքագրում

Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը նոր գրասենյակներ է բացում, համակիրներ հավաքագրում

Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը ակտիվացնում է իր գործունեությունը:

Ինչպես հայտնեցին այդ կուսակցությունում InfoPort.am-ի աղբյուրները` օրերս «Ալյանսի» գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել կուսակցական ակտիվի հավաք, որի ժամանակ հայտարարվել է կուսակցության գործունեության ակտիվացման, ինչպես նաև նոր գրասենյակների բացման մասին:
Ակտիվին նաև հայտարարվել է, որ այդ գրասենյակները ունենալու են բավական բարձր վարձատրվող աշխատողներ, ու որ ամենակաևորն է` բոլորն էլ գրանցված, այնպես, որ նրանք կարող են դիմել աշխատանքի համար:

Նշենք, որ օրերս «Ալյանս» կուսակցությանը ամդամագրվեց վերջերս Դեմկուսը լքած Տիգրան Արզաքանցյանը` նա հռչակվեց «Ալյանսի» քաղխորհրդի նախագահ:

  • Կիսվել: