չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տեր-Պետրոսյանը, որը 1994-ին չկարողացավ կամ չցանկացավ պարտված Ադրբեջանին պարտադրել կապիտուլյացիայի ակտ ստորագրել, այսօր չպիտի կապիտուլյացիայի կոչ անի իր ժողովրդին. Արա Աբրահամյան

Տեր-Պետրոսյանը, որը 1994-ին չկարողացավ կամ չցանկացավ պարտված Ադրբեջանին պարտադրել կապիտուլյացիայի ակտ ստորագրել, այսօր չպիտի կապիտուլյացիայի կոչ անի իր ժողովրդին. Արա Աբրահամյան

Նախագահը, որը 1994-ին չկարողացավ կամ չցանկացավ պարտված Ադրբեջանին պարտադրել կապիտուլյացիայի ակտ ստորագրել, այսօր չի կարող կապիտուլյացիայի կոչ անել իր ժողովրդին: Այս մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաաբերյալ ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումներ ունեցող Ալիևի հանդուգն արտահայտությունների ֆոնին Տեր-Պետրոսյանի հայտարարությունները վտանգավոր են և նպաստում են հասարակության բարոյալքմանը՝ վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն բարձրագույն արժեք հանդիսացող քաղաքացիների արժանապատվությանը:

՛՛Առանձին ուսումնասիրություն եւ գնահատական է պահանջում հարցը, թե ինչու, 1994 թվականին լինելով պետության ղեկավար եւ գլխավոր հրամանատար, պարոն Տեր-Պետրոսյանը նույնպիսի "հեռատեսություն" եւ "հոգատարություն" չդրսեւորեց հայ ժողովրդի եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցերում, ինչպիսին նա հիմա է դրսեւորում, եւ այն ժամանակ պարտված եւ մասնատված Ադրբեջանին չպարտադրեց հաշտության պայմանագիր կնքել հաղթած հայկական կողմի պայմաններով՛՛,-ասել է Աբրահամյանը:

Նա հավելել է. ՛՛Իր ժողովրդին պարտադրելով պարտվողական գաղափարներ, ինչպիսին է՝ "Այո, դա Հայաստանի կապիտուլյացիան է"  և, թերևս, որպես սփոփանք համեմատելով այն Ճապոնիայի՝ ժամանակին վերապրած նվաստացման հետ՝  Տեր-Պետրոսյանն իր խոսքերը կասկածելի փաստարկներով է  ներկայացնում, օրինակ՝ այն մասին, որ "աշխարհում չկան հարևան երկրներ, որոնց միջև խաղաղ համաձայնագրեր չէին ստորագրվի" ։ Կասկածելի է, քանի որ, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում մինչ օրս ինչպես չի եղել, այնպես էլ չկա ԽՍՀՄ-ի (ավելի ուշ ՝ Ռուսաստանի) և Տեր-Պետրոսյանի հիշատակած Ճապոնիայի (այն ժամանակ նույնքան ռազմատենչ պետություն, որքան հիմա Ադրբեջանն է) միջև կնքված հաշտության պայմանագիր՛՛

Եզրափակելով խոսքը՝ Աբրահամյանը տեսակետ է հայտնել. ՛՛Տեր-Պետրոսյանը, որպես նախագահ, որը 1994-ին չկարողացավ կամ չցանկացավ պարտադրել ղարաբաղյան առաջին պատերազմում պարտված Ադրբեջանին ստորագրել կապիտուլյացիայի ակտ, ինչն իսկապես կհանգեցներ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, այսօր չպետք է խոսի այդ մասին և հայերին կապիտուլյացիայի կոչ անի՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: