ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տեղի ունեցածն իշխող խմբակցության սխալն է, սակայն գերիշխող դերը խաղում է վարչապետը. Քոչարյան

Տեղի ունեցածն իշխող խմբակցության սխալն է, սակայն գերիշխող դերը խաղում է վարչապետը. Քոչարյան

44 օր մարդկանց խաբել են, թե մենք հաղթում ենք։ Մինչև վերջին օրը գիտակցություն չկար, որ մենք պարտվում ենք, որ մենք բազմաթիվ զոհեր ունենք, սպանվածներ, վիրավորներ, որ մենք Հայրենիք ենք կորցնում։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

՛՛Եթե մարդիկ իմանային այդ մասին, դա նրանց կմոբիլիզացներ։ Իսկ ի՞նչ է մոբիլիզացիան։ Դա առաջին հերթին բոլոր ռեսուրսների կենտրոնացումն է։ Բայց անգամ մարդկանց մոբիլիզացիայի պլանը կիսով չափ կատարվեց՝ այն ծրագրով, որը Հայաստանում կար դեռ նախորդ իշխանությունների ժամանակից․ օր առաջին, օր երկրորդ, օր երրորդ։ Քանի մարդ, որ զինվորական ստորաբաժանումներով պետք է գնա համալրման, ինչ է հարկավոր մարդկային կորուստների փոխհատուցման և նյութական կորուստների փոխհատուցման համար՛՛,-նշել է նա։

Քոչարյանի խոսքով՝  իշխանությունները բացարձակապես ամեն ինչ ձախողել են, և ՛՛փայլուն կերպով էր իրականացվում միայն տեղեկատվությունը բնակչությունից թաքցնելը՛՛։

՛՛Իսկ մենք 30 տարվա ընթացքում տեղում կանգնած չէինք, ամրապնդել էինք առաջնագիծը և բանակը մշտապես համալրվում էր մարտական տեխնիկայով՛՛,-նշել է նա։

Դիտարկմանը, թե նոր իշխանությունները կրճատեցին ռազմական բյուջեն, Քոչարյանը պատասխանել է. ՛՛Նոր իշխանություններն առհասարակ փոխեցին մոտեցումը ռազմական շինարարությունը։ Այսինքն, ինչո՞ւմն է խնդիրը։ Նոր իշխանությունն ինչ-որ պաթոլոգիական վախ ունի բանակից։ Նրանք իրենք բանակում չեն ծառայել և բանակին մեծ անվստահությամբ էին վերաբերվում։

Ես այդ բանակը ստեղծողներից մեկն եմ։ Հեղափոխությունից հետո նոր իշխանությունների առաջնային խնդիրն էր նսեմացնել բանակի դերը հանրության մեջ, իսկ պատերազմող երկրում այն միշտ պետք է այլ մակարդակի վրա լինի։ Գեներալիտետի և պատերազմի հերոսների վարկաբեկման արշավ սկսվեց։ Սկսեցին ազատվել մարտական սպաներից, որոնք առաջին և երկրորդ պատերազմների փորձն ունեին։ Նրանց փոխարեն բերեցին իշխանությանը հավատարիմ մարդկանց։ Անվտանգության առաջնահերթությունը փոխարինեցին հավատարմության առաջնահերթությամբ։ Հենց դա էր տեղի ունենում բառացիորեն 2018 թվականից։

Բայց ի՞նչ սպասել, եթե խորհրդարանական մեծամասնության անդամները համաձայնում են այն մտքի հետ, որ իրենք վարչապետի ուսապարկերն են։ Եվ դա բառացիորեն իշխող կուսակցության մամուլի քարտուղարի արտահայտությունն է՝ որ վարչապետի ուսապարկը ընտրվելու նույն շանսերը կունենար, ինչ և իշխող կուսակցության բոլոր անդամները։ Ուստի տեղի ունեցածն իշխող խմբակցության սխալն է, սակայն գերիշխող դերը խաղում է վարչապետը՛՛։

  • Կիսվել: