շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ

«Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թվականի մայիսից իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը:

«Ծրագիրը մեկնարկել է մայիսի 6-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ մայիսի 13-22-ն այն կիրականացվի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:

Վերոնշյալ 2 միջոցառումներին մասնակցել է շուրջ 60 կամավոր:

«Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը նախատեսված է մշակույթի ոլորտում կամավորական գործունեություն ու կամավոր աշխատանք իրականացնող անձանց համար: Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ և հմտություններ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու համար:

Ծրագիրը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-մշակութային կյանքում լիարժեք ներգրավվածության ապահովմանը կամավորների միջոցով:

Ծրագրի շրջանակում ներառական ոլորտի առաջատար մասնագետների ներգրավմամբ կազմակերպվում են դասընթացներ, վարպետության դասեր, այլ նպատակային միջոցառումներ: Իրականացվում են հանդիպումներ Հայաստանում գործող մի շարք ներառական փառատոների, ծրագրերի ղեկավարների և հաշմանդամություն ունեցող արվեստագետների հետ»,-ասված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: