ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ խմբի նիստ

Տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ խմբի նիստ

Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը հետևած ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է հանդիպման արդյունքներին։ Ի թիվս այլ հարցերի՝ Լավրովը հայտարարել է.

«Հաջորդ շաբաթ տեղի կունենա փոխվարչապետների (ՀՀ, ՌԴ և ԱՀ) գլխավորած եռակողմ խմբի նիստ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։

Հույս ունենք, որ արդյունքը դրական կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնության։ Խաղաղության պայմանագրով և մի շարք հոդվածներով, որոնք այսօր քննարկում ունեցանք, հնարավոր եղավ երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին»։

  • Կիսվել: