կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թե աշխատատեղերի թվի, թե միջին ամսական եկամտի մասով 2021-ին ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել. Բադասյան

Թե աշխատատեղերի թվի, թե միջին ամսական եկամտի մասով 2021-ին ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել. Բադասյան

Այս տարվա նոյեմբերի դրությամբ ունեցել ենք 654 հազար աշխատատեղ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարեց ԿԵՊ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով, 2021-ին աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը եղել է 634 հազար. «2020-ին այդ ցուցանիշը եղել է 609 հազար, 2019-ին, 609 հազար:

Միջին ամսական եկամուտը մեկ աշխատատեղի գծով 2021-ին կազմել է 214 հազար դրամ: 2020-ին այդ թիվը 203 հազար էր, 2019-ին՝ 190 հազար: Այսինքն այստեղ 2019-ի նկատմամբ 24 հազարի ավելացում ունենք: Այսինքն այստեղ եւս ունենք ռեկորդային ցուցնաիշներ»,-ասաց Բադասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դրան զուգահեռ նաեւ սպասվածից ավելի գնաճ ենք ունեցել:

  • Կիսվել: