կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, միգուցե՝ ավելի ուշ. Մանուկյան

Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, միգուցե՝ ավելի ուշ. Մանուկյան

Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, միգուցե՝ ավելի ուշ: Այս մասին այսօր մտավորականների հետ հանդիպման ժամանակ նշեց Վազգեն Մանուկյանը:

«Այս խայտառակ և ամոթալի պարտությունն իմ մոտ դառնություն է առաջացնում նաև այն պատճառով, որ ես գիտեմ՝ դա կարելի էր կանխել: Այսպիսի բան կարող էր չլինել: Մի կողմ թողնենք այն, որ դեռ 2,5 տարի նախապատրաստվում էր այս ամեն ինչը:

Բանակցությունները տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրեցինք պատերազմ: Եթե մենք 2,5 տարի գոնե մի քիչ շարունակեինք զբաղվել բանակով, պարտություն չէինք ունենա: Վերջում էլ ստորագրվեց մեզ համար ոչ ընդունելի, խայտառակ մի համաձայնագիր, որը մենք խախտել չենք կարող, որովհետև դրա հետևանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են», - նշեց բանախոսը: 

  • Կիսվել: