ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ճգնաժամը չէ, որ ինչ-որ մեկին պետք է լույս կամ պաշտոն տա. «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ

Ճգնաժամը չէ, որ ինչ-որ մեկին պետք է լույս կամ պաշտոն տա. «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ

Եթե Մամիկոն Ասլանյանն այսօր ներկա լիներ՝ Վանաձորի ավագանու նիստը կկայանար, քվորում կլիներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Վանաձորի քաղաքապետարանում լրգրողների հետ զրույցում նշեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Գոռ Բադյանը:

«Եթե ներկա լիներ, ես համոզված եմ, որ դատական այս պրոցեսը չէր լինի, այս բողոքը չէր լինի: Այս պրոցեսները ՏԻՄ համակարգին լրջագույն հարվածներ են: Այս գործընթացով վիժեցնում են Վանաձորի ավագանու նիստերը, արժե՞ այս գնով պայքարել իշխանության համար: Կարծում եմ ոչ: Գուցե իրենց հարցնեք, թե ինչու են ճգնաժամ առաջացնում, անակնկալ հայցերով հանդես գալիս: Ճգնաժամը չէ, որ ինչ-որ մեկին պետք է լույս կամ պաշտոն տա: Ոչ ոք չէր պատկերացնում, որ իրավական դաշտում կարելի էր գնալ նման քայլի եւ նման արդյունք արձանագրել: Սա ֆանտազիայի ժանրից է»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր Վանաձորը չունի համայնքապետ, հմայնքապետի պաշտոնակատար եւ բազմաթիվ հարցեր մնացել են չլուծված. «Այդքան ՀՈԱԿ-ներին թողնել առանց աշխատավարձ: Ես ուղղակի հորդորում եմ՝ դադարեցնեն այս ձեռագիրը, այս ոճը»,-ասաց Բադյանը:

Հարցին, թե ո՞ւմ հետ է առեւտուր անում ԼՀԿ-ն, նա պատասխանեց. «Մեզ հետ հաստատ առեւտուր չի անում: Մենք երբեք Լուսավոր Հայաստանի հետ առեւտրի մեջ չենք մտել: 2016-ին ԼՀԿ-ն Վանաձոր համայնքում ունեցել է 10 մանդատ, այսօր ունի 0 մանդատ: Վանաձորցին իր գնահատականը տվել է նրա գործողություններին: «Լուսավոր  Հայաստանը» 2016-2018 թվականներին խաթարել է այս քաղաքում գործընթացները: Այսօր եկել է պտուղները քաղելու ժամանակը եւ նա ստացել է դրանք»:

  • Կիսվել: