Ճանաչո՞ւմ եք երկու մարդ, որոնց միջև ընդհանրապես տարաձայնություն չլինի. Քոչարյանը՝ Սարգսյանի մասին
Ինչ հարաբերություններ ունեք Սերժ Սարգսյանի հետ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այդպիսի հարց ուղղեցին:
«Դուք ճանաչում եք երկու մարդ, որոնց միջև ընդհանրապես տարաձայնություններ չեն լինում։ Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք գնում են իրենց ճանապարհով»։ Քոչարյանը նաև հավելեց, որ դա այն թեման չէ, որը արժանի է քննարկման։
Նա նկատեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են. «Բայց այս ընտրությունների ժամանակ կան մրցակիցներ, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի նկատմամբ, անվտանգության հարցերում եւ այլն: Դրա համար մրցակցային դաշտում կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չի որեւէ համագործակցություն: Դրա շուրջ մենք ավելի առարկայական խոսակցություն կարող ենք ունենալ, երբ որ բոլոր դաշինքները գրանցվեն եւ մասնակցողների ֆորմատը պարզ լինի բոլորի համար»: