ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թայվանում երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանում երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի գիշերը 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում: Այն զգացվել է Չինաստանի կղզու բազմաթիվ տարածքներում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թայվանի սեյսմոլոգիական ծառայությունը, որը ցնցումները գրանցել է տեղի ժամանակով 22: 11-ին:

Էպիկենտրոնը գտնվել է արևելյան ափին՝ Հուալյեն քաղաքից 19,2 կմ հեռավորության վրա, իսկ օջախը եղել է 15 կմ խորության վրա:

Երեք րոպե անց դրան հաջորդել է մեկ այլ ՝ ավելի հզոր երկրաշարժ ՝ 6,2 բալ ուժգնությամբ, որի էպիկենտրոնը գտնվել է նույն տարածքում:

Ցնցումները զգացվել են Յիլան, Հուալիեն, Նանտու, Հանգհուա, Տայչունգ, Միաոլի նահանգներում, մի շարք քաղաքներում՝ ներառյալ կղզու վարչական կենտրոնը ՝ Տայպեյը:

Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել:

23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանը գտնվում է Արևելյան Ասիայի սեյսմիկ ակտիվ գոտիներից մեկում:

  • Կիսվել: