շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ժողովուրդն ատում էր, հեղափոխությունը տեղի է ունեցել ատելության ներքո. Սասուն Միքայելյան

ժողովուրդն ատում էր, հեղափոխությունը տեղի է ունեցել ատելության ներքո. Սասուն Միքայելյան

Ժողովրդավարություն է այն, որ ՍԴ դատավորները հնարավորություն ունենան ինքնակամ հեռանալ, թեկուզ՝ արտոնյալ թոշակով: Այս մասին այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

Միքայելյանի խոսքերով, պետք չէ ամբիոնից սրտաճմլիկ հայտարարություններ անել.
 
«Թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ժողովրդի ատելության ներքո, ժողովուրդն ատում էր նախորդ իշխանությանը: Բնական է, որ ընդդիմությունն իր տեսակետը պետք է ասի, իշխանությունը՝ իր: Սա մեր երկրի օրենսդիր մարմինն է, որը պետք է ճիշտ որոշի: Ես որևէ մեկին չեմ քննադատում իր կարծքին ասելու համար, բայց եթե մեր երկիրն այս վիճակին է հասել, ամենամեծ մեղքի բաժինն ունի ՍԴ-ն»,-ասաց պատգամավորը:
 

  • Կիսվել: