կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյանի ուղերձը

Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյանի ուղերձը

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել։

«Շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ։

Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ:

Տոնդ շնորհավո՛ր, Վազգեն Սարգսյան:

Նախորդ դարավերջին հայ ժողովուրդը համախմբվեց մեկ ընդհանուր գաղափարի շուրջ եւ մենք ազգովի կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ձեւավորվեց Երկրապահ կամավորականների միություն այս հզոր կառույցը, որը դարձավ մեր բանակի հիմքը։ Երկրապահն ի սկզբանե եղել է մեր պետության եւ բանակի կողքին։

Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին:

Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել բազում փորձություններ։

Սիրելի՛ պատանի երկրապահներ, Դուք եք մեր ապագան կերտողները եւ ես հավատում եմ, որ մեր արժանի հետնորդները կդառնաք:

Երկրապահի օրվա եւ մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին:

Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է:

Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ զինվոր:

Պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարեւոր է մեր միասնությունը, համախմբվածությունը:

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ:

Միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով եւ արհավիրքներով անցնող մեր հայրենիքը:

Հավերժ փա՛ռք Անկախության համար նահատակված քաջերին,

Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին,

Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,

Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին,

Փա՛ռք մեր հայրենիքին,

Աստված պահապան մեր ազգին»,-ասվում է ուղերձում։

 

  • Կիսվել: