Տաթևում վերահաշվարկից հետո ՔՊ-ի քվեները բավարարում են մեծամասնություն կազմելու համար. Դադաշյան
Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ձայների վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ձայների քանակն ավելացել է 9-ով: Այս մասին հայտնել է թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը:
Նա նշել է, որ արձանագրված արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1280 ձայն էր ստացել, եւ 6 ձայն է պակասել մեծամասնություն ստանալու համար, իսկ այժմ՝ 9 ձայնի ավելացման պարագայում, արդեն հնարավոր է մեծամասնություն կազմել: