երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տարածքների մասով ցանկացած փոփոխություն պետք է որոշվի հանրաքվեով, այլապես համարվում է հանցագործություն. Մինասյան

Տարածքների մասով ցանկացած փոփոխություն պետք է որոշվի հանրաքվեով, այլապես համարվում է հանցագործություն. Մինասյան

Այսօր ընդդիմության պահանջով գումարվեց ԱԺ մեկ նիստ՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցով. ցավոք սրտի, հերթական անգամ ապօրինություն տեղի ունեցավ, և ութ ընդդիմադիր պատգամավորներ ուղղակի զրկվեցին այդ նիստին մասնակցելու հնարավորությունից, նիստը որոշվեց անցկացվել փակ, թեպետ այդ փակի շրջանակներում որևէ գաղտնիք չի հրապարակվել։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սակայն արտառոցն այլ բան է․ մեր առաջարկությունը փորձ է արվում հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկել և կեղծ թեզեր վերագրել մեր առաջարկություններին։ Սկսած նրանից՝ իրականում միջազգային իրավունքի համապատասխան, որևէ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ներքո չի կարող կնքվել որևէ համաձայնություն։ Միջազգային իրավունքի հիմնարար այս դրույթն անտեսվում է ՀՀ իշխանությունների կողմից:

Մեր հայտարարությունն այն մասին է, որ ՀՀ ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքները չեն կարող որևէ կերպ առևտրի առարկա լինել առանց ժողովրդի հանրաքվեի։ Խոսքը նաև այն տարածքների մասին է, որոնց տիտղոսի իրավունքը Հայաստանինն է՝ Արծվաշեն և նաև բազմաթիվ այլ բնակավայրեր, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Այս տարածքների մասով ցանկացած փոփոխություն ենթակա է բացառապես հանրաքվեով հաստատման, առանց դրա Հայաստանի որևէ իշխանության կողմից իրականացվողը համարվում է հանցագործություն»:

  • Կիսվել: