շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա պետք է սահմանազատման գործընթաց իրականացվի. Արարատ Միրզոյան

Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա պետք է սահմանազատման գործընթաց իրականացվի. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետություն է ժամանել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի համատեղ մամուլի ասուլիսը:

Իր բացման խոսքում Արարատ Միրզոյանն ասաց. «Մեր քննարկումների առանցքում եղել են տարածաշրջանի անվտանգության  և կայունության հետ կապված զարգացումները: Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նշել եմ, որ գործընթացին զուգահեռ շարունակվում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, նաև շեշտել եմ, որ միջանցքի արգելափակումը լուրջ հումանիտար խնդիրներ է առաջացրել ԼՂ-ում, այդ թվում նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպության՝ Կարմիր խաչի բնականոն գործունեության համար խոչընդոտների միջոցով: Ակնհայտ է, որ այդ արգելափակումը ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականության մասին: Եվս մեկ անգամ ընդգծել եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ Միացյալ Թագավորության կառուցողական ներգրավվածության և գործուն քայլեր ձեռնարկեու կարևորությունը»:

Միրզոյանն անդրադարձավ նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու խնդրին, ինչպես նաև խոսեց մարդասիրական խնդիրների մասին. «Մենք կարևորում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը նաև այնպիսի մարդասիրական հարցի լուծման գործում, ինչպիսինն է Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը: Չնայած բանակցային գործընթացին՝ Ադրբեջանը շարունակում է նաև ՀՀ-ի ինքնիշխան տարածքի օկուպացիան և սադրիչ գործողությունները, որոնք հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին: Այս համատեքստում հիշեցնեմ՝ հիմնարար դեր ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին հայկական կողմը մնում է հավատարիմ: Գործընկերոջս վերահաստատել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումը, վերագործարկումը, կողմերի ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության սկբունքների հիման վրա: Եզրափակելով ընդգծեմ, որ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կարգավորման համար առանցքային է բոլոր խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հանձնառությունը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա պետք է սահմանազատման գործընթաց իրականացվի, մարդասիրական բնույթի խնդիրների շուտափույթ լուծում պետք է լինի»:

  • Կիսվել: