շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա: Այս մասին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նա օրինակ է բերել Ֆրանսիային ու Գերմանիային՝ նշելով, որ այդ երկրների միջև պատերազմներ են եղել, սակայն այսօր նրանք բարեկամություն են անում և հպարտանում իրենց պատմությամբ:

՛՛Այս փորձը հետաքրքիր եմ համարում Ադրբեջանի և Հարավային Կովկասի համար։ Մաղթում եմ, որ ձեր սերունդը խաղաղություն հաստատի ձեր տարածաշրջանում, հասնի խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ճիշտ է, խաղաղությունը դեռ վերջնականապես հաստատված չէ, դա ծուղակներով դժվարին ճանապարհ է, սակայն երբեք տարածաշրջանում խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան հիմա՛՛,-նշել է դեսպանը:

  • Կիսվել: