երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բռնվեք՝ չընկնեք, թափառող շները հոտով ճանաչում են աշխատակիցներին և անէանում․ Զոհրաբյան

Բռնվեք՝ չընկնեք, թափառող շները հոտով ճանաչում են աշխատակիցներին և անէանում․ Զոհրաբյան

Նախօրեին Երևանի Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն անսպասելի այցելել են «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոն ու նմուշի համար մեկ շուն անգամ այնտեղ չի եղել։ Այս մասին գրառում է կատարել ԲՀԿ պատգամաբոր Նաիրա Զոհրաբյանը։

«Գիտե՞ք ինչ են ասել մեր ավագանիներին։ Բռնվեք՝ չընկնեք։ Ասել են թափառող շները հոտով ճանաչում են կենտրոնի աշխատակիցներին ու նրանց մոտենալուն պես անէանում եմ։


Եւ ուրեմն, սիրելիներս, հարազատներս ու հարգելիներս, եկեք միասին, ես էլ ձեզ հետ պայքարենք, որ քաղաքապետարանն ու նրան ենթակա կառույց, որի տնօրենը ստանում է 850 հազար դրամ աշխատավարձ, իրենց գործն անեն ու չփորձեն իրենց անգործությունը սվաղել՝ մեղադրելով օրենքին ու ինձ։
Չի ստացվելու»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացրել է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ` հայտնաբերելու խնդրահարույց շներին։ 

  • Կիսվել: