Քիմիական ստերջացում՝ մանկապիղծների համար․ Զոհրաբյանն՝ անդրադարձավ սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիային
Դեռևս 2013 թվականին քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, որով խստագույն պատժամիջոցներ են սահմանվել անչափահասների հանդեպ սեռական բռնության համար։ Այս մասին խորհրդարանում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիային։
«Եվ այդ կարգավորումներով՝ 14 տարի չլրացած անձի նկատմամբ սեռական բռնությունը պատժվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ, ինչպես նաև որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ։ Ես կուզենայի, որ այս դրույթը կիրառելի դառնար բոլորի համար, այլ ոչ միայն անչափահասներին բռնաբարողների։
Ի դեպ միջազգային փորձը կա, ԱՄՆ բազմաթիվ նահանգներում այդ քիմիական ստերջացումը կիրառվում է, ավելին, ԱՄՆ-ում գործում է պարտադիր կրտման մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 1990 թվականից։ Իսկ 2007 թվականից քիմիական ստերջացումն իրականացվում է կամավոր եղանակով, քանի որ շատերը կան, ովքեր իրենց համարում են հոգեկան հիվանդ և չեն կարողանում իրենց անասնական բնազդները զսպել և իրենց կամքով կիրառվում է քիմիական ստերջացումը։ Ես ուզում էի ասել, որ մենք այս նախագիծը քննարկում ենք», ասաց Զոհրաբյանը։