հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսական ուժերը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են բալիստիկ և թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Կիևում ռուսական հարվածներից 16 մարդ է վիրավորվել, Օդեսայում և Զապորոժիեում՝ շուրջ տասը: Կան ավերածություններ:

Ուկրաինան էլ զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանին: Ռոստովում խոցվել է 50 ԱԹՍ, մի քանի շրջանում խափանվել է էլեկտրամատակարարումը: Յարոսլավլի մարզում խոցվել է ուկրաինական 65 ԱԹՍ: Հարվածի տակ է հայտնվել նավթավերամշակման գործարաններից մեկը, որտեղ հրդեհ է բռնկվել:

  • Կիսվել: