Տաջիկստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների նիստը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների նիստը մեկնարկել Է սեպտեմբերի 16-ին Դուշանբեում:
Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների եւ սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց բախվում է հավաքական անվտանգության տարածաշրջանը, հայտարարել Է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ բացելով նիստը:
«Այդուհանդերձ, Տաջիկստանը ՀԱՊԿ-ի գործընկերների աջակցությամբ հետեւողականորեն կատարել Է նախագահության գործառույթները»,-ասել է նա:
Ռահմոնի խոսքով՝ հաջողվել Է ապահովել քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակը, ապահովել արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգումը:
«Մենք կշարունակենք հայտարարությունների ընդունումը միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ»,-հայտարարել Է նա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ի գագաթնաժուղովին մասնակցում Է տեսակապով:


