շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սուրեն Պապիկյանը և իմքայլական պատգամավորները երեկ ողջ օրը եղել են Սյունիքում

Սուրեն Պապիկյանը և իմքայլական պատգամավորները երեկ ողջ օրը եղել են Սյունիքում

Նախարար Սուրեն Պապիկյանը , ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ , ՔՊ աշխատակազմի ղեկավարը  օրը անցկացրել են Սյունիքում։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որմ գրառման մեջ կարդում ենք․
 
«Նախարար Սուրեն Պապիկյանի , ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Ցիրունյանի, Նարեկ Ղահրամանյանի, Կարեն Համբարձումյանի, ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանի հետ օրը անցկացրինք Սյունիքում։
Եղանք Ագարակ համայնքում, տեսանք մարդկանց ոգևորությունը համայնքի՝ պատմության մեջ առաջին անգամ գազաֆիկացման հետ կապված, լսեցինք այն ամենը, ինչն առանց լսելու էլ գիտեինք ու գիտենք։
Սյունեցին բոլորից էլ լավ գիտի, թե ով ով է։
Աստված պահապան Սյունիքին ու սյունեցուն։ Շնորհակալ ենք ջերմ խոսքերի ու նաև արդարացի հանդիմանանքի համար։
Անձամբ համաձայն եմ շատերիդ այսօր արտահայտած այն մտքի հետ, որ թավիշը Սյունիքը բնավ չի զարդարում»։

  • Կիսվել: