երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սուբվենցիոն ծրագրով Թալին համայնքում կառուցվել է էլեկտրաէներգիայի ֆոտովոլտային կայան

Սուբվենցիոն ծրագրով Թալին համայնքում կառուցվել է էլեկտրաէներգիայի ֆոտովոլտային կայան

Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը, կառուցվել է էլեկտրաէներգիայի ֆոտովոլտային կայան:
 
Նորակառույց լուսավորության ցանցի երկարությունը 1.3 կմ է, որում տեղադրվել են 36 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:
 
Ծրագրի արժեքը շուրջ 9 միլիոն 377 հազար դրամ է, որի 55 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45 %-ը կներդնի համայնքը:
 
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

  • Կիսվել: