կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստոլտենբերգն ամփոփել է Երևան կատարած այցը՝ ակնկալելով Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդում

Ստոլտենբերգն ամփոփել է Երևան կատարած այցը՝ ակնկալելով Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդում

Հաճելի էր Երևանում հանդիպել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Ակնկալում եմ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդում։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը անվտանգության համար կարևոր են ավելի լայն իմաստով: Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ օգտվել տևական խաղաղության հաստատելու հնարավորությունից»,- նշել է Ստոլտենբերգը:

  • Կիսվել: