հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստոկհոլմում Մարուքյանը խոսել է ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններից և դրա խոչընդոտներից

Ստոկհոլմում Մարուքյանը խոսել է ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններից և դրա խոչընդոտներից

Ստոկհոլմում` Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի կազմակերպած «Պատերազմն Ուկրաինայում և դրա հետևանքները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները, հայ ռազմագերիների վերադարձի, օրեր առաջ երկու զինծառայողի առևանգման դեպքի, 2021-ից մինչև օրս Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների շարքի և օկուպացիայի, Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման պահանջի, Լաչինի միջանցքի շրջափակման և ապօրինի անցակետի տեղադրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ նախապատրաստման հանգամանքները: Մարուքյանը խոսել է ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններից և դրա խոչընդոտներից:

  • Կիսվել: