ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտում հնչած կրակոցների հեղինակն արցախցիներ են. նրանք ձերբակալվել են

Ստեփանակերտում հնչած կրակոցների հեղինակն արցախցիներ են. նրանք ձերբակալվել են

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գիշերը հնչած կրակոցների հեղինակն արցախցի երկու տղամարդ են: Ինչպես  InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

«Արցախցի երկու տղամարդ են եղել, որոնք, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, օդ են կրակ գիշերվա կեսին: Ձերբակալվել են, այս պահին ոստիկանությունում են, և համապատասխան քննություն է իրականացվում»,- ասաց Պողոսյանը:

  • Կիսվել: