շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է Սյունիքի մարզին աջակցելը․ Անդրեա Վիկտորին

Ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է Սյունիքի մարզին աջակցելը․ Անդրեա Վիկտորին

Ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է Սյունիքի մարզին աջակցելը, որ հնարավորություն տանք տեղի բնակչությանը աշխատանք ունենալ, բիզնես հիմնել եւ ուշադրությունը սեւեռել կրթության ոլորտին։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, Սյունիքի մարզում NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով հարցին, թե որն է Սյունիքի նկատմամբ ադրբեջանական մշտական նկրտումներին համատեքստում ինչ ուղերձ ունի այդ մարզին տրամադրվող ԵՄ աջակցության կրկնապատումը։

«Եվրոպական միությունը Հայաստանի հետ համագործակցության հստակ շրջանակ ունի՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո, որտեղ նշված են թե ուղղությունները, թե քաղաքական առաջնահերթությունները։ Մեծապես կարեւորվող ուղղություններից մեկը մարզերի զարգացումն է։ Մենք արդեն ակտիվություն ցուցաբերել ենք Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում։ Ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է աջակցել Սյունիքի մարզին, որ հնարավորություն տանք տեղի բնակչությանը աշխատանք ունենալ, բիզնես հիմնել եւ ուշադրությունը սեւեռել կրթության ոլորտին։ Այս հարցում Սյունիքը մեր ուղենշային ծրագրերից է։ Մենք ավելի կխորացնեք արդեն առկա փորձը»,- ասաց Վիկտորինը։

Հիշեցնենք՝ Եվրոպական միությունը կրկնապատկել է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի հնգամյա բյուջեն՝ 51 միլիոնից դարձնելով 116 միլիոն եվրո։

 

  • Կիսվել: