շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք այնքանով, որքանով դրա գոյությունը համընկնում էր ՌԴ շահերի հետ․ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպման գաղտի ձայնագրությունը

Ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք այնքանով, որքանով դրա գոյությունը համընկնում էր ՌԴ շահերի հետ․ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպման գաղտի ձայնագրությունը

Armvoice տելեգրամ ալիքը հրապարակել է հատված Նիկոլ Փաշինյանի և հայ իրավաբանների հանդիպումից, որում Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանին՝ Արցախում ստատուս քվոյի փոփոխության համար։

«Մենք մերոնցով ենք խոսում, ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք այնքան ինչքանով, որ դրա գոյությունն այդ տեքսով համընկնում էր Ռուսաստանի շահերի հետ։ Երբ որ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Երբ որ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարեինք, պարզվեց, որ մենք կամ չենք կարող, կամ չենք ուզում վճարել, կամ չունենք վճարելու որևէ բան, որովհետև մենք սնանկ ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: