Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սթափվելու և կանգ առնելու կոչեր է անում։ Նա, մասնավորապես, թվիթերայն իր միկրոբլոգում գրել է․
«Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար: Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել: Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ:»