երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել խաղաղապահ զորախմբի՝ Ղազախստան ուղարկելու ընթացքը

Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել խաղաղապահ զորախմբի՝ Ղազախստան ուղարկելու ընթացքը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին նախագահում է կոլեկտիվ անվտանգության խորհրդում, քննարկել են խորհրդի որոշման իրականացման գործընթացը, համաձայն որի ՀԱՊԿ խաղաղապահ զորքերը Ղազախստան են ուղարկվում իրավիճակի կայունացման համար։ Այս մասին ասված է ՀԱՊԿ հաղորդագրությունում։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 2022 թվականի հունվարի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ստանիսլավ Զասը տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի և այն կարգավորելու համար ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։
 

Հիշեցնենք, որ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվելու Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 8 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

 

  • Կիսվել: