երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում Արա Այվազյանը անթույլատրելի է համարել ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը

Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում Արա Այվազյանը անթույլատրելի է համարել ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի համարեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: